Գայանե Աբրահամյան
Գայանե Աբրահամյան | ||
| ||
---|---|---|
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | |
Կրթություն՝ | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ | |
Մասնագիտություն՝ | լրագրող և քաղաքական գործիչ | |
Ծննդյան օր | հունիսի 2, 1979 (45 տարեկան) | |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Գայանե Ասքանազի Աբրահամյան (հունիսի 2, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), լրագրող, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից[1]։
Կենսագրական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայանե Աբրահամյանը ծնվել է 1979 թվականի հունիսի 2-ին Երևանում։
1986-1996 թվականներին սովորել է Երևանի թիվ 139 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցում։
Սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության և տեսության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցությամբ։
2009 թվականին սովորել է Վաշինգտոնի «Լրագրության միջազգային կենտրոնում» (ICFJ): Աշխատանքային պրակտիկան անցկացրել է Boston Globe և Washington Post թերթերում։
1997-2001 թվականներին աշխատել է «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայում՝ որպես ծրագրերի համակարգող, մինչև 18 տարեկանը եղել է երգչախմբի երգչուհի։
Լրագրողական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001-2002 թվականներին աշխատել է Armenian International Magazine ամսագրում։
2002-2013 թվականներին Armenianow.com առցանց լրատվական կայքում[2] աշխատել է որպես լրագրող։
2006 թվականից թղթակցում է միջազգային One Magazine ամսագրին, որը տպագրվում է ԱՄՆ-ում։
2006-2018 թվականներին հանդիսացել է Eurasianet.org միջազգային պարբերականի հայաստանյան թղթակիցը[3]։
2008-2009 թվականներին աշխատել է «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ» (IREX) կազմակերպությունում` որպես «Լրատվամիջոցների աջակցման ծրագրի» դասընթացավար և խմբագիր։
2008-2010 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրում (UNDP)՝ որպես «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացման ծրագրի» հաղորդակցության գծով փորձագետ։
2013-2017 թվականներին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում նախաձեռնել և իրականացրել է «Կլոր սեղան» հաղորդաշարը, որի շրջանակներում բարձրաձայնել է քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական և մարդու իրավունքների խնդիրները[4]։ 2016 թվականին հիմնադրել և նախագահել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն հասարակական կազմակերպությունը[5][6]։
2015-2017 թվականներին թղթակցել է միջազգային The Guardian պարբերականին[7]։
Գայանե Աբրահամյանը 2017 թվականից Factor.am կայքում իրականացրել է «ՀանրաԴիտակ» հաղորդաշարը[8], որի գործունեության առանցքը կառավարության տարբեր ծրագրերում և գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերն ու խնդիրները բացահայտելն ու հետաքննելն է[5][9][10]։
Հոդված 3 ակումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի ապրիլին հիմնադրել և ղեկավարել է «Հոդված 3» ակումբը[11]։ Ակումբի գործունեությունն ուղղված է երիտասարդների և լրագրողական համայնքի այլընտրանքային կրթության, իրավագիտակցության և կարողությունների բարձրացման հնարավորությունների ստեղծմանը[12]։ Ակումբը 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխության ցույցերի ժամանակ ցուցարար երիտասարդների հավաքատեղին էր, միջազգային կառույցների և լրագրողների տեղեկատվության փոխանակման կենտրոն։ Այդ օրերին ակումբում էին իրականացվում բերման ենթարկվածներին իրավական աջակցման, թեժ գծի ու արագ արձագանքման աշխատանքները։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների ժամանակ ընդգրկված է եղել «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկում և ընտրվել է ավագանու անդամ[13][14]։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 2 607 ձայն[15][16][17]։
2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[18][19]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գայանե Աբրահամյանն արժանացել է տեղական և միջազգային լրագրողական տասը մրցանակների, այդ թվում՝ հանդիսանում է ԱՄՆ-ում անցկացվող համաշխարհային «Catholic Press Award 2010» մրցույթի առաջին և գլխավոր մրցանակակիրը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի 2 դուստր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գայանե Աբրահամյանը Ազգային Ժողովի պաշտոնական կայքում».
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ [1]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 5,0 5,1 [2]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ [3]
- ↑ [4]
- ↑ [5]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ [6]
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Քաղաքապետարանի ավագանու նորընտիր կազմը․ ովքեր են նրանք - Հրապարակ
- ↑ [7]
- ↑ [8](չաշխատող հղում)
- ↑ [9](չաշխատող հղում)
- ↑ [10]
- ↑ [11]
|